Նոր հեռանկար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 23, 2011 13:01

2011 թվականի հոկտեմբերին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա ԱՊՀ անդամ երկրների մարզական ներկայացուցիչների միջազգային կոնֆերանսը, որը հատուկ կքննարկի նախկին ԽՍՀՄ-ի տարածքի, ներկայիս ԱՊՀ երկրներում մարզական ընկերությունների համագործակցության հետ կապված հարցերը, որի ընթացքում քննարկվելու Է նաև այս երկրների ներկայացուցիչների միջև մարզական միջազգային խաղերի անցկացման հնարավորությունը: Ժամանակին ԽՍՀՄ-ում անցենկացվել Է մարզական ավանդական մրցումներ` հանրապետական, ամբողջ երկրի մակարդակով: Ղազախստանում քննարկվելու Է նոր պայմաններում այս ծրագրի իրականացման հնարավորությունը, ինչը լավ հեռանկար Է խոստանում: Սա ԱՊՀ երկրների սպորտի մասնագետներին լայն հնարավորություն կտա փորձի փոխանակման և համագործակցության համար, իսկ մարզիկնեը կկարողանան իրենց ուժերը փորձել բարձրակարգ միջազգային մրցաշարում:

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply