Խոլերայի համաճարակ Պապուա Նոր Գվինեայում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 31, 2009 17:10

_papuanewguinea_morobeՊապուա Նոր Գվինեայում խոլերայի համաճարակ է. մահացել է 41 մարդ, ևս 800-ը վարակված են:

Երկրի առողջապահության նախարարը կոչ է արել բնակիչներին հիվանդության ախտանիշերի ի հայտ գալուն պես դիմել բժշկի: Երկրի իշխանությունները վարակի գոտում գտնվող բնակավայրերի մոտ շարժական բժշկական կայաններ են հիմնել, որտեղ և բնակիչները կարող են 1-ին օգնություն ստանալ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների խումբ է արդեն ժամանել երկրի հյուսիս-արևմտյան Մորոբե շրջան, որտեղ և արձանագրվել են հիվանդությունից մահացության դեպքեր:

Սա, ինչպես հաղորդում է «BBC»-ն, առաջին դեպքն է, որ երկրում պաշտոնապես խոլերայով հիվանդացության դեպքեր են գրանցվել:

Խոլերան սուր աղեստամոքսային ինֆեկցիոն հիվանդություն է, որը առաջանում է Vibrio cholerae կոչվող բակտերիաներից: Այն տարածվում է կեղտոտ սննդի և ջրի միջոցով և կարող է մահացու լինել,  եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն:

Դիտվել է 3183 անգամ:
Print Friendly

Leave a Reply