Բերեզովսկին ու կինն ամուսնալուծվել են.ամենաթանկ գործարքը Մեծ Բրիտանիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 23, 2011 11:11
Միլիարդատերը համաձայն է բաժանվել կնոջից, ինչը կարժենա հարյուրավոր միլիոն ստեռլինգ: Սա ամենախոշոր գործարքն է Մեծ Բրիտանիայի ամուսնալուծությունների պատմության մեջ: “Մենք երկար ենք բանակցել ու փոխհամաձայնության ենք եկել, այդ է պատճառը, որ ամուսնալուծության գործընթացը հիմա է կատարվում և ոչ ավելի վաղ, գումարի շուրջ նույնպես երկկողմանի համաձայնություն կա: Այն կօգտագործվի մեր համատեղ երեխաների բարեկեցության ու ապագայի համար”,ասել է օլիգարխը: Զույգը ծանոթացել էր 1981ին, երբ 34-ամյա Բերեզովսկին հասարակ մաթեմատիկոս էր ու ստանում էր ամսական 100 դոլար աշխատավարձ: Տասը տարի անց, 1991-ին նրանք ամուսնացան: Դա Բերեզովսկու երկրորդ ամուսնությունն էր, որից նա 18-ամյա աղջիկ ու 21-ամյա տղա ունի: Ներկայումս ռուս օլիգարխը կրկին ամուսնացել է 42-ամյա Ելենա Գորբունովայի հետ: Նրանք համատեղ 2 երեխա ունեն:






Facebook
Tweet This
Email This Post
