Մերլին Մոնրոյի մասնակցությամբ պոռնոֆիլմը կվաճառվի աճուրդով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2011 10:38

Տեսաժապավենը, որտեղ 6-րոպեանոց ֆիլմում նկարահանվել է  անհայտ մի դերասանուհի` Նորմա Ջին անունով, աճուրդում կվաճառվի 500 հազար դոլարով: Իսպանացի հավաքորդ Միկել Բարսան, ում ձեռքում հայտնվել է այդ եզակի տեսանյութը, հավատացնում է, որ ժապավենին 20-ամյա Նորմա Ջին Բեյքերն է, որը հետագայում Մոնրո կեղծանունը պիտի վերցնի ու դառնա հարյուրամյակի սեքս-խորհրդանիշը: Մինչև 1947-ը նկարահանված սև-սպիտակ ժապավենը 6 ու կես րոպե տևողություն ունի ու անպատմելի բավականություն կպատճառի հանրահայտ շիկահերի երկրպագուներին:  Բարսն աճուրդում մտադիր է տեսանյութի նախնական արժեքը հայտարարել 500 հազար դոլար: Ամենայան հավանականությամբ,աճուրդը կկայանա օգոստոսի 7-ին:

 

 

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply