Մեր դպրոցի զուգարանը փայտե կմախք է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 23, 2011 14:01

Մեր դասարանի աղջիկներով չենք սիրում չորեքշաբթի օրը, որովհետև այդ օրը` չորրորդ դասին,  եկեղեցու պատմություն ունենք:

Մեզ դասավանդող ուսուցչուհին՝ ընկեր Մանուկյանը, որ միջահասակ, թուխ մաշկով, փոքր աչքերով կին է, լավ մասնագետ է ու շատ խիստ ու վա´յ նրան, ով դասին ուշ ներկայացավ:

-Ինչի՞ եք ուշանում օրիորդներ, ձե՞զ էիք ցուցադրում, մեք անհանգստանա` դրա ժամանակն էլ կգա,- սկսում է նա:

Բայց այդ ուշանալու համար պատճառ կա: Ի՞նչ ասենք. ասենք զուգարանի հերթ էի՞նք կանգնած կամ էլ այնքան հեռու է, որ չենք հասցնում գալ:

Իսկ ճշմարտությունն այն է, որ մեր դպրոցի սանհանգույցը ոչ թե զուգարան է, այլ փայտե կմախք, որն էլ գտնվում է դպրոցից ահագին հեռու: Ու միթե՞ կարելի է այդ կիսաքանդ, առանց տանիքի, մոշի թփերով պատված փայտե կմախքին սանհանգույց անվանել: Սա էլ քիչ է, մեր ուսումնական շենքից շատ հեռու է, որը շատ հաճախ մեզ դժվար իրադրությունների առաջ է կանգնեցնում: Սովորաբար, երկար դասամիջոցներին սանհանգույցի մոտ աղջիկների հերթ է կուտակվում, ինչպես Մանուկյանի դասից առաջ, որովհետև դա հենց երկար դասամիջոցից առաջ է:

Շարունակությունը կարդալ «Դպրոցական« բլոգում:

 

Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply