Ահաբեկչություն Օսլոյում.տուժել է 87 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2011 10:07

Ամենախաղաղ պետություններից մեկի մայրաքաղաքը ցնցել է ահաբեկչությունը: Կառավարական տան կողքին գտնվող շենքում, որտեղ տեղակայված է  երկրի վարչապետ Յենս Սթոլթենբերգի գրասենյակը, պայթյուն է եղել: Վարչապետը չի տուժել, քանի որ գտնվել է մայրաքաղաքի սահմաններից դուրս: Ոստիկանությունն առաջարկել է վարչապետին` չբացահայտել իր գտնվելու վայրը` նոր հարձակումներից խուսափելու նպատակով: Արյունալի գրոհը ցնցել է ողջ Նորվեգիան.”Մենք կարծում էինք, թե ապրում ենք աշխարհի ամենախաղաղ երկրում, սակայն պարզվեց որ դա ամենևին էլ այդպես չէ, մեր շուրջը ծանր վիրավորներ կան ու արյան լճակներ են: Դա սարսափելի է:”,-ասում են բնակիչները: Ոստիկանությունն առայժմ կատարվածի մասին որոշակի եզրահանգումներ չի կատարել: Մի վարկածի համաձայն, պայթել է կայանած ավտոմեքենաներից մեկը, մյուսի համաձայն` ահաբեկչությունը կատարվել է տեղական խոշորագույն VG թերթի խմբագրությունում: Նախնական տեղեկության համաձայն պայթեցրել են ամոնիումի նիտրատ: Ականատեսները վկայում են սուր ծծմբի հոտի մասին: Զոհվել է 7, հիվանդանոց տեղափոխվել մոտ 15 մարդ  : Հարվածային ալիքից փշրվել են մոտակա շենքերի ապակիները: Ահաբեկչության վայրից աստիճանաբար տարհանվում են մարդիկ: Կատարվածից հետո տեղեկություն է ստացվել, որ   Օսլոյից ոչ հեռու գտնվող ոչ մեծ  կղզում, Ուգոյա երիտասարդական ճամբարում փոխհրաձգություն է եղել:  Ոստիկանի համազգեստով զինված տղամարդը  խուժել է ճամբարի տարածք, ու կրակ բացել: Զոհվել է առնվազն 80 մարդ: Ավելի վաղ ասվում էր, որ ականատեսները 25-30 դիակ են տեսել: Տղամարդուն բռնել են. Նա Նորվեգիայի 32-ամյա բնակիչ Անդերս Բերինգ Բրեյվիկն է: Ոստիկանությունը ենթադրում է, որ երկու գործողություններն էլ կարող են նույն մարդու ձեռքի գործը լինել: Հանցագործի արարքի դրդապատճառները ճշտվում են:

 

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply