Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 23, 2011 11:43

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հանրության առջև իր դռները կբացի օգոստոսի 14-ին նախատեսված մեծ տոնակատարությամբ, ինչին կնախորդեն երիտասարդությանը նվիրված երկու հագեցած երկույթներ:

Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների յուրատեսակ կրթական կենտրոն է բոլոր այն պատանիների համար, ովքեր հետաքրքրություն ունեն արվեստի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ`  նպատակ ունենալով 1000-ավոր երեխաների տրամադրել բացառիկ ուսումնական փորձառություն:

Թումոյի կրթական ծրագրում ընգրկվել են պատանիների համար գրավիչ եւ հեռանկարային չորս ոլորտներ`

-Թվային մեդիա

-Խաղերի ստեղծում

-Անիմացիա

-Կայքերի մշակում

Կենտրոնը գործելու է անվճար, սկզբնական ծրագիրը նախատեսված է 12-18 տարեկան պատանիների համար:

Կենտրոնի բացման միջոցառումները կշարունակվեն երեք օր` երեք առանձին նախաձեռնություններով, որոնք կոչված են ներգրավել առավել մեծ թվով երիտասարդների ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից:

Օգոստոսի 12-ին և 13-ին Թումոյում կկայանան երիտասարդական մեծ երեկույթներ, որոնց ընթացքում կհյուրընկալվի հայկական Ռեինկարնացիա ռեգի խումբը, էլեկտրոնային երաժշտության DJ ԱՄՆ-ից, ինչպես նաև կկայանան հատուկ իրադարձություններ, որոնք առավելագույնս արտացոլում են Թումոյի գործունեությունը: Մասնավորապես, որպես խաղերի ստեղծման և անիմացիայի եզակի կրթական կենտրոն` Թումոն կներկայացնի հատուկ մեծ խաղ շենքի ճակատամասին: Ինչպես նաև նույն ճակատին կկատարվի հատուկ Թումոյի բացման համար ստեղծված եռաչափ հոլովակի արտապատկերում (պրոյեկցիա):

Օգոստոսի 14-ին կկայանա Թումո կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Այդ օրը բացօթյա հանրային համերգով հանդես կգա հատուկ հյուր` հանրահայտ ամերիկահայ ռոքերաժիշտ Սերժ Թանկյանը: Հայաստանի ավելի քան 40 դասական երաժիշտների ուղեկցությամբ Թանկյանը կկատարի գործեր Elect the Dead Symphony ալբոմից մինչև 20.000 հանդիսատեսի համար: Համերգի խմբավարն է լինելու Ավստրալիայից հատուկ հրավիրված Համիշ ՄքՔիշը:

 

 

 

 

Դիտվել է 2707 անգամ:
Print Friendly

Leave a Reply