Դիլիջանում սողանքներն էլ ավելի են ուժեղացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 23, 2011 9:19Շատերը չգիտեն, որ Դիլիջանը սողանցքային գոտի է: Հիմնականում Դիլիջիանը համարվում է առողջարանային համալիր, սակայն վերջին շրջանում սողանքներն ավելի մեծ թափ են առել ու դրա հետևանքով քանդվում են Դիլիջանի շատ կառույցներ ու շենքեր:
Վարկած կա, որ Դիլիջան քաղաքը հին ժամանակներում ևս եղել է սողանքային գոտի, հետո երկրաշարժերի պատճառով այն սկսել է ուժեղանալ և հիմա վնաս է պատճառում ներկա քաղաքին: Սակայն սողանքներին նպաստում են նաև ստորերկրյա աղբյուրների ջրերը, որոնք անընդհատ թափվելով ներծծվում են հողի մեջ. դրա հետևանքով հողն ավելի է սկսում հոսել:
Սողանքների գերին է դարձել անտառում գտնվող մի հսկա ու շքեղ շինություն, որը նվիրված էր Աղասի Խանջյանին: Սորուն հողերն իրենց հետ տարել են շինության մեծ մասը, և այն կորցրել է իր գեղեցկությունն ու նշանակությունը, ինչպես նաև սկսում են քանդվել ու ճաքճքվել այլ շենքեր:
Սորուն հողերին է զոհ գնացել նաև այն տարածքը, որտեղ գտնվում է Ռոտոնդա կառույցը: Այն ժամանակին ծառայել է որպես բացօդյա թատրոն, իսկ այժմ ունի ճարտարագիտական նշանակություն, իսկ նրա մոտ գտնվող ծառի մոտ ստեղծագործել է Եղիշե Չարենցը:
Քաղաքապետարանը որոշեց փրկել Ռոտոնդան և նմանատիպ կառույց ստեղծեց մեկ այլ վայրում, բայց շինարարությունից հետո պարզվեց, որ այստեղ ևս սողանքային գոտի է և վաղ թե ուշ այն ևս կնմանվի ավերակի:
Շարունակությունը կարդալ «Դպրոցական բլոգում»







Facebook
Tweet This
Email This Post
