Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Չալերմպոլ Թանչիտը (նստավայրը՝ Մոսկվա)

Պաշտոնական, Օրվա լուր | | July 22, 2011 18:51

Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Չալերմպոլ Թանչիտը (նստավայրը՝ Մոսկվա)ը վերահաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը` Թաիլանդի Թագավորության հետ բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու գործում: «Մեր երկու երկրները շուրջ 20 տարի է դիվանագիտական հարաբերություններ ունեն, և այդ ընթացքում եղել են բարձր մակարդակի  փոխայցելություններ, որոշակի աշխատանք է իրականացվել երկկողմ կապերն ամրապնդելու ուղղությամբ:  Մենք պատրաստակամ ենք և  շահագրգիռ` շարունակելու զարգացնել Թաիլանդի Թագավորության հետ քաղաքական երկխոսությունը, հարաբերությունները` տնտեսության, առևտրի և մշակույթի ոլորտներում»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Երկուստեք կարևորվել է անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, որը կխթանի հարաբերությունների զարգացումը ոչ միայն կառավարական մակարդակով, այլ նաև` մասնավոր հատվածում:

Դեսպան Չալերմպոլ Թանչիտը նշել է, որ հաջորդ այցը Երևան նախատեսում է ս.թ. սեպտեմբերին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի տոնակատարությանը մասնակցելու առիթով և մտադիր է այցելել իր երկրի մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ միասին ու արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել այդ ոլորտում համագործակցության ուղղությամբ:

 

 

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply