8 սպանություն գործած թմրամոլին գտնելու համար ամերիկյան ոստիկանությունը 25 հազար դոլար է խոստացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2009 15:53

map_of_usa_ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի ոստիկանությունը հայտարարել է, որ Գլին շրջանի ճամբարներից մեկում անհայտ անձի կողմից արդեն 8 սպանություն է կատարվել:

Ոստիկանության հաղորդմամբ` վերջին սպանությունը տեղի է ունեցել երեկ. ճամբարում հարձակման հետևանքով սպանվել է 19-ամյա Մայքլ Թոլերը, ևս մեկ մարդ` ծանր վիրավոր, հիվանդանոց է տեղափոխվել:

Ինչպես այս, այնպես էլ նախորդ 7 սպանությունների համար կասկածյալը տեղի բնակիչ, մի 22-ամյա թմրամոլ է, ում, սակայն, չեն կարողանում բռնել: Շրջանի ոստիկանությունը 25 հազար դոլար է խոստացել հանցագործի մասին որևէ տեղեկության համար, որը կօգնի բռնել նրան կամ բացահայտել սպանությունների պատճառը· այս մասին հաղորդում է «Վեստի»-ն:

Դիտվել է 1808 անգամ:
Print Friendly

Leave a Reply