Արաբ շեյխն անապատում կիլոմետրանոց “ինքնագիր” է թողել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 22, 2011 18:11
Արաբ միլիարդատեր շեյխ Համադ բի Համդան ալ Նախյանը կարգադրել է իրեն պատկանող կղզու մակերևույթին իր անունը փորագրել: Հատուկ այդ նպատակի համար վարձված աշխատողներն ավազի վրա “Hamad” են փորագրել: տառերի բարձրությունը մեկ կմ է, իսկ լայնությունը` 3 մ : Այժմ շեյխի անունը կարելի է նույնիսկ տիեզերքից տեսնել: Ընդ որում, նկատելի է , որ 63-ամյա շեյխի անվան առաջին 2 տառերը լցված են ջրով: Որքան գումար է ծախսել շեյխը, պարզ չէ, սակայն հայտնի է, որ նրա կարողությունը գնահատվում է 22,6 մլրդ դոլար: Նա 200 ավտոմեքենա ունի, այդ թվում ` յոթ Mercedes 500 SEL:






Facebook
Tweet This
Email This Post
