Բոլորի համար անսպասելի
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 22, 2011 17:43
Ստամբուլի «Շյուքրյու Սարաջօղլու» մարզադաշտում անավարտ է մնացել «Ֆեներբախչե»-«Շախտյոր» ֆուտբոլային թիմերի հանդիպումը: Խաղի 68-րդ րոպեին թուրք մոլի ֆուտբոլասերները ներխուժել են մարզադաշտ և սկսել վազվզել: Հաշիվն էր 0:0:Ոստիկանների օգնությամբ երկու թիմերի ֆուտբոլիստները շտապ հեռացել են մրցավայրից:
Այդ եղանակով թուրքական ակումբի ֆուտբոլասերները բողոք են հայտնել: Բանն այն է, որ պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով ձերբակալված են «Ֆեներբախչե» ակումբի նախագահը և մի քանի տասնյակ մարդիկ:
«Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել երկրորդ կեսին: Նա չի տուժել իրարանցումից: «Կարծում եմ, մոլի ֆուտբոլասերներն ինչ-ինչ ակցիաների պատրաստ էին, բայց դժվար թե որևէ մեկը մտածեր, որ նրանք այդպես կփչացնեն խաղը»,- ասել է Մխիթարյանը:






Facebook
Tweet This
Email This Post
