Բիլլ Գեյթսը զբաղվում է զուգարաններով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 22, 2011 17:13

Իսկական հեղափոխություն իրականացնելով համակարգչային սարքավորման  ու ծրագրային ապահովման ոլորտում, հանճարեղ Բիլլ Գեյթսը թողել է «Microsoft»-ն ու որոշել զբաղվել հիգիենայի ու սանիտարիայի առաջին անհրաժեշտության հարցերով: Նա շատ մտահոգված է, որ աշխարհում միլիոնավոր մարդիկ լվացվող զուգարանների հնարավորություն չունեն, իսկ միլիարդն էլ պարզապես պատկերացում չունի դրանց անհրաժեշտության մասին: Եվ, քանի որ զուգարանային հակասանիտարական վիճակի պատճառով բազում հիվանդություններ են զարգանում, Գեյթսը որոշել է իր բարեգործական հիմնադրամի միջոցները կիրառել զարգացող երկրներում զուգարաններ սարքավորելով: Հիմա պարոն Գեյթսը դիտարկում է  բազում գաղափարներ, քանի որ ցանկանում է գտնել բացարձակ նոր սանիտարական լուծում: Նոր գաղափարն իրականացնելու համար, նրա հիմնադրամը պատրաստ է հատկացնել 42 մլրդ դոլար:

 

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply