Զատկի կղզում երիտասարդացնող էլիքսիր են գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 22, 2011 16:58

Ֆրենսիս Քոլինզի ղեկավարությամբ աշխատող Ամերիկայի գիտնականների խմբին հաջողվել է անել այն, ինչի մասին  մարդիկ հազարավոր են տարիներ երազում.  ստեղծել են դեղամիջոց, որով  կարելի է հաղթել ծերությունը: Ինչպես հայտնել են մասնագետները, “երիտասարդացնող էլիքսիրը” ստեղծվել է Հաթչինսոն-Գիլֆորդի հանելուկային ախտանիշի դեմ պայքարելու համար, որն արտահայտվում է  երեխաների արագընթաց ծերացման պրոցեսով: Սովորաբար այդ հիվանդությունով տառապող երեխաներն արտաքուստ նման են ծերունիների ու արդեն 10-12 տարեկանում մահանում են ծերությունից:   Դեղամիջոցի հիմնական բաղադրիչ “ռապամիցին” նյութը գտնվել է Զատկի կղզու հողի մեջ: Այն սովորաբար կիրառում են օրգանների փոխպատվաստման վիրահատությունից հետո` իմունային համակարգը ճնշելու նպատակով: Մասնագետների կարծիքով, եթե նոր դեղամիջոցով կարողանան արագընթաց ծերացման պրոցեսի դեմ պայքարել, ուրեմն այն հաջողությամբ կարելի է  օգտագործել տարիքային` բնական  ծերացման ժամանակ:

 

Դիտվել է 1474 անգամ:
Print Friendly

Leave a Reply