Ա. Շաքարյան. «ԱՄՆ-ն ուղերձ է հղում Անկարային` վերադառնալ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 22, 2011 15:14
Թուրքիայում առկա քրիստոնյաների ժառանգությունը վերադարձնելու հարցին ԱՄՆ-ի աջակցությունն իր մեջ ուղերձ է պարունակում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը, ուղերձն Անկարային այն է, որ ժամանակն է Թուրքիան վերադառնա իր խոստմանը եւ լրջորեն քննարկի հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը:
«Չի բացառվում, որ Թուրքիայի նկատմամբ ճնշումներ գործադրվեն: Եկեղեցիների վերադարձը վիճահարույց չէ, եւ կարծում եմ, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին լիարժեքորեն: Հունաստանի աջակցությունն այս գործում նույնպես մեծ է»,-ասաց Ա. Շաքարյանը:
Թուրքագետի խոսքով’ Թուրքիայում քրիստոնյաների ժառանգության յուրացման խնդիրն առկա է: Դա նշանակում է, որ պետք է այդ մասին միշտ բարձրաձայնել’ օգագործելով տարբեր միջազգային հարթակներ:
«Դա վերաբերում է հենց «մշակութային ցեղասպանություն» ասվածին: Չնայած Թուրքիան միշտ պատասխան կունենա, որ Աղթամարը վերականգնում է, սակայն խնդիրն առկա է, եւ պետք է շարունակել միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել դրա վրա»,-ասաց Ա. Շաքարյանը:






Facebook
Tweet This
Email This Post
