Բախվել են «Ֆորդ Տրանզիտ-ը եւ «ԲՄՎ-ն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 22, 2011 14:41

Հուլիսի 22-ին` ժամը 07.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ հու­լիսի 21-ին` ժամը 16.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում տեղի է ունե­ցել  ճանապարհատրանսպորտային պատահար` կան տուժածներ:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 18 ՍԼ 522 պետհամարանիշով եւ «ԲՄՎ» մակնիշի 12 ՏԼ 273 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդներ 1986թ. ծնված Հայկ Գրիգորյանը և 1956թ. ծնված Էդուարդ Արշակյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի հիվանդանոց: Հ.Գրիգորյանը, ստանալով առաջին բուժ­օգ­նու­թյուն, դուրս է գրվել, իսկ Է.Արշակյանը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրա առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:

 

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply