Ավտոմեքենան բախվել ծառին և շրջվել, 2 մարդ հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 22, 2011 14:35
Հուլիսի 22-ին` ժամը 05.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան զոհեր և վիրավորներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի Տ3144 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառին և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել երկու ուղևորներ` Գոռը և Սաշան (ազգանուններն չի հաջողվել պարզել, մոտ 25 տարեկան են), որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի հիվանդանոց, այնուհետև Գոռին տեղափոխել են Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Ժամը 06.18-ին հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդի և երրորդ ուղևորի դիակները, որոնց ինքնությունները դեռ չի հաջողվել պարզել, և հանձնվել իրավապահ մարմիններին:






Facebook
Tweet This
Email This Post
