Կարկուտը վնասել է Հորբատեղի պտղատու այգիները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 22, 2011 14:30

Հուլիսի 21-ին`ժամը 20.35-ին Վայոց ձորի մարզի Հորբատեղի գյուղապետ Ա.Քարամյանից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ժամը 20.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են գյուղի մոտ 36 հա պտղատու այգի և 80 հա խոտհարք:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը:

Վնասի չափերը ճշտվում են: 

 

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply