Ստուգումներով սոցապ ծառայությունում ֆինանսական խախտումներ են բացահայտվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 22, 2011 14:26

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության թվով 51 տարածքային բաժիններում իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտել է տարաբնույթ ֆինանսական խախտումներ և թերություններ, մասնավորապես.

– Խախտելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջները  կենսաթոշակառուների մահվանից հետո կենսաթոշակի վճարումը դադարեցնելու փոխարեն հաշվարկվել և սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության միջոցով  թվով 475 մահացած կենսաթոշակառուների գծով 2009-2010թթ. կատարվել է կենսաթոշակների անհիմն  վճարումներ;

– Առանձին դեպքերում  խախտվել են  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և  ՀՀ կառավարության 2003թ  մայիսի 29-ի թիվ 793-Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու> կարգի պահանջները եւ  կենսաթոշակառուների ՀՀ-ից բացակայելու  եւ  տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ  չստանալու  դեպքերում  կենսաթոշակի վճարումները  դադարեցնելու փոխարեն   կատարվել են կենսաթոշակի  անհիմն վճարումներ` անհայտ անձանց:

–  Բացի վերը նշվածից անհիմն վճարումներ են կատարվել նաև կենսաթոշակի չափը սխալ հաշվարկելու արդյունքում:

Վերոհիշյալ խախտումների համար մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու և պետությանը պատճառված վնասի չափը ճշտելու ու վերականգնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստուգման նյութերը ուղղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունը իրականացվում է ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերի քննության վարչության կողմից և յուրաքանչյուր կառույցում ֆինանսական խախտումների վերջնական (ճշտված) չափի վերաբերյալ եզրակացություն կարող է տրվել քննությունն իրականացնող մարմնի կողմից` քննության ավարտից հետո:

 

Դիտվել է 741 անգամ:
Print Friendly

Leave a Reply