Սելավաջրեր Լոռիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 22, 2011 14:21

Հուլիսի 21-ին`ժամը 17.29-ին տեղեկատվություն է ստացվել այն մա­սին, որ ժամը 14.15-ից մինչեւ ժամը 14.30-ը տեղացած անձրևի և կարկուտի հետևանքով առաջացած սելավաջրերով է լցվել մարզի Լուսաղբյուր գյուղի հարակից երկաթգծի «Ղալթախչի» կայարանի շենքը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ վնասվել են երկաթգծի էլեկտրական սարքավորումները, սելավաջրերը լցվել են հարակից ցան­քա­տա­րածություններ, բնակելի տների և օժանդակ կառույցների նկուղներ, ջրախեղդ են եղել 2 հորթ և հավեր:

Ժամը 19.00-ի սահմաններում «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի վթարավերականգնողական ծառայության կողմից երկաթգծի աշխատանքը վերականգնվել է:

 

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply