Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 22, 2011 14:13
Հուլիսի 21-ին հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում շարունակվել են մոլեգնել հրդեհները: Մասնավորապես հրդեհի հետեւանքով Արագածոտնի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի հարակից զբոսայգու տարածքում այրվել է 5000 քմ. խոտածածկ տարածք, հրշեջ-փրկարարների հսկողությամբ ևս 1.5 հա, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում` Արզնի-Շամիրամ ջրանցքի հարակից տարածքում`1,5 հա, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի հարակից «Դալմայի» այգիներում` 5500 քմ, Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի հարակից տարածքում`4000 քմ, Վայոց ձորի մարզի Արին գյուղի հարակից թիվ 70179 զ/մ հրաձգարանի տարածքում`1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի հարակից տարածքում`2 հա, Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հարակից տարածքում`«Վանի հերոսամարտի հուշարձանի» մոտ` 1500 քմ: Բոլոր նշված դեպքերում հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:






Facebook
Tweet This
Email This Post
