Երեւան-Վան չվերթի հավանական գործարկումը` սեպտեմբերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 22, 2011 14:08

Հայ եւ թուրք գործարարների եւ զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկվել է Երեւան-Վան ուղիղ չվերթի բացման հարցը: Այս մասին այսօր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության կողմից կազմակերպված հայ եւ թուրք գործարարների հանդիպման ընթացքում, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Իմ կարծիքով` այս թռիչքն այնքան կարճ է, որ դրա համար կօգտագործվեն միջին ծավալի ինքնաթիռներ, ուստի եղած թռիչքուղին կբավականացնի»,- ասաց Ա.Ղազարյանը` հավելելով, որ հարցը ոչ թե տեխնիկական, իրավական եւ կազմակերպչական է, այլ կապված է զուտ թուրքական կազմակերպությունների ու իշխանությունների համաձայնությունը ստանալու հետ: Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի (ՏՈՒՐՍԱԲ) նախագահ, Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի խորհրդի անդամ Աբդուլա Թունջդեմիրի խոսքով` ինքը Երեւան-Վան չվերթեր բացելու գաղափարի համահեղինակներից է: «Նախատեսում ենք Վանի օդանավակայանը դարձնել միջազգային չվերթեր ընդունող օդանավակայան, դրա համար էլ կառուցում ենք նոր տերմինալ: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, հնարավոր կլինի առաջին Երեւան-Վան չվերթն իրականացնել սեպտեմբերի 11-ին»,- շեշտեց Ա.Թունջդեմիրը: Ի դեպ, «Արմավիա»-ն ու «AtlastJet» թուրքական ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ չվերթեր են կատարում Ստամբուլից ու Տրապիզոնից դեպի Երեւան: Ամռանն ավիաընկերությունը նաեւ դեպի Երեւան թռիչքներ է կատարում Անթալիայից ու Բոդրումից:

 

Արմենպրես

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply