Կալիֆորնիայում մոլեգնում են անտառային հրդեհները. զոհվել է 2 հրշեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2009 15:25

california_firesԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում արդեն 4 օր մոլեգնող հրդեհների դեմ պայքարում զոհվել են 2 հրշեջներ:

Նրանք զոհվել են հրդեհով բռնկված մի բլրի մոտ տեղի ունեցած ավտովթարի պատճառով ստացված վնասվածքներից:

Կալիֆորնիայի իշխանությունները հայտարարել են, որ Լոս-Անջելեսի լեռներում մոլեգնող հրդեհները սպառնում են 12 հազար բնակելի տների: Նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ «հրդեհը դեռևս հնարավոր չէ կառավարել»:

Փրկարարները Լոս-Անջելեսի 10 հազար տների բնակիչներին տարհանելու որոշում են կայացրել:

Այս պահի դրությամբ այրվել է 142 քկմ անտառ, և կրակը շարունակվում է տարածվել: Հրդեհի դեմ պայքարում են շուրջ 2 հազար հրշեջներ: Առայժմ հաջողվել է հանգցնել միայն բռնկված տարածքի 5 տոկոսը:

Հրշեջների աշխատանքը դժվարացնում է խորդուբորդ  տեղանքը և շոգ եղանակը: Օդերևութաբանները, ինչպես հաղորդում է «BBC»-ն, կանխատեսում են, որ առաջիկա օրերին շոգ եղանակը կպահպանվի: Մասնագետներն էլ ենթադրում են, որ հրդեհը հանգցնելու համար 1 շաբաթ անհրաժեշտ կլինի:

Անտառային հրդեհները Կալիֆորնիայում սովորական երևույթ են, սակայն հազվադեպ են խիտ բնակեցված բնակավայրերի մոտ բռնկվում:

Դիտվել է 1348 անգամ:
Print Friendly

Leave a Reply