Ռիգայում կայծակի հարվածից փլվել է 5-հարկանի շենքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 22, 2011 13:07

Լատվիայի մայրաքաղաքի կենտրոնում կայծակի հարվածից փլուզվել է շենքի կեսը: Ուժեղ փոթորիկը ծառեր էր տապալել ու վնասել էլեկտրահաղորդակցությունն ու մի քանի փողոց: Իսկ շենքի ուղղությամբ կայծակի հարվածից քանդվել է շենքի ողջ պատը:

Բարեբախտաբար, պատահածից ոչ մեկը չի տուժել: Շենքի բոլոր բնակիչները տարհանվել են:

Արդեն մի քանի օր է, ինչ  Ռիգայում հորդառատ անձրևներ են: Հեղեղվել են փողոցներն ու մայրուղիները` դժվարացնելով երթևեկությունը: Կարկուտը վնասել է տներ ու ջարդել ծառեր:

 

 

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply