Փորձություն Կիևում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 22, 2011 13:36

Հայաստանի ազատ ոճի 7 քաշային կարգերի 9 ըմբիշներ կմասնակցեն հուլիսի 23-ին կիևում մեկնարկող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին: Ըստ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի` այս ամրցաշարի արդյունքներով կորոշվի ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ամբողջ կազմը: Վերջինս պետք Է մասնակցի սեպտեմբերի 12-ին Ստամբուլում մեկնարկող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Մինչև Ստամբուլ մեկնելը Հայաստանի ազատ ոճի ըմբիշները կանցկացնեն 2 ուսումնամարզական հավաք Հայաստանում և մեկ հավաք Վրաստանում՝տեղի ըմբիշների հետ միասին:

 

Դիտվել է 708 անգամ:
Print Friendly

Leave a Reply