Վախճանվել է Զիգմունդ Ֆրեյդի թոռը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 22, 2011 12:17

Հայտնի բրիտանացի գեղանկարիչ Լյուսեն Ֆրեյդը` հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդի թոռը, մահացել է լոնդոնյան իր տանը: Նա 88 տարեկան էր:

2008-ին  նրա «Սոցիալական դիտորդը քնած է» կտավը անգլիական «Քրիսթիս» աճուրդում վաճառվել է  33,6 մլն դոլարով, ինչը ռեկորդային է համարվում կենդանի հեղինակի պարագայում: Այս տարի նույն աճուրդում նրա «Քնած կինը» կտավը վաճառվել է 7,5 մլն դոլարով, որտեղ պատկերված է նկարչի ընկերուհին` իր 4 զավակների մայրը` Սյուզի Բոյտը:

Հայտնի արվեստաբանները կարծում են, որ Լյուսեն Ֆրեյդի արվեստն իրեն տեղ կապահովի XX դարի արվեստագետների  պանթեոնում:

 

 

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply