Բնության քմայքները. ԱՄՆ-ում տոթ է, Չիլիում` սառնամանիք, իսկ Եվրոպայում` փոթորիկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 22, 2011 11:55

ԱՄՆ-ում անսովոր շոգ եղանակն իսկական տարերային աղետի է վերածվել: Զոհերի քանակն արդեն 20-ի է հասել, իսկ շոգը չի նվազում: Չիլիում այլ խնդիրներ են. այս հուլիսը դարձավ ամենացուրտն ու ձյունառատը, մինչդեռ Եվրոպան էլ փորձում է  վերացնել հզոր փոթորիկների հետևանքները:

ԱՄՆ-ում ստվերում 40°   տաքություն է` ավելացրած բարձր խոնավությունը, ինչի հետևանքով ԱՄՆ-ում 20 մարդ  է արդեն մահացել: Հարյուրավորներն էլ հոսպիտալացվել են ջերմային ու արևային ճառագայթահարությունից: Բնակիչներին խորհուրդ են տալիս  դուրս գալ միայն  խիստ անհրաժեշտության դեպքում, շատ ջուր խմել ու ֆիզիկական ծանր աշխատանքից հեռու մնալ:

Մինչդեռ Չիլիում ամենացուրտն  ամառն է վերջին տասը տարիների ընթացքում: Հարավամերիկյան երկրում հիմա ձմեռ է, սակայն կոմունալ ծառայություններն այսօրինակ եղանակային պայմանների պատրաստ չեն: Մի քանի բնակավայրեր ուղղակի արտաքին աշխարհից կտրվել են, փողոցներում 2-մետրանոց ձնակույտեր են: Ջերմաչափը ցույց է տալիս -20 ° Ջեռուցման համակարգերը չեն դիմանում, տաք ջուր նույնպես չկա: Մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու   հետ կապված ևս խնդիրներ են առաջացել: Ձյունահավաք մեքենանարը չեն բավականացնում, ճանապարհները  փակ են:

Իսկ Եվրոպայում փոթորիկներ են: Լեհաստանի տարածքում փոթորիկներն ուղեկցվում են հորդառատ անձրևներով և ուժեղ քամով: Վնասվել են շենքեր: Մի քանի քաղաքներ, այդ թվում և Վարշավան,  հեղեղվել են, Կան զոհեր ու վիրավորներ: Նույն ցիկլոնի պատճառով Չեխիայում առանց տանիքի են մնացել հարյուրավոր մարդիկ: Գետերը հեղեղվել են, ջրի տակ են մնացել  շենքերի նկուղներն ու առաջին հարկերը, առաջիկա օրերին եղանակային փոփոխություն չի լինի:

 

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply