Գողացել է երեխայի հեծանիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 22, 2011 11:17
Հուլիսի 21-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատապարտված 29-ամյա Սամվել Հ.-ին:
Ինչպես հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարժությունից, պարզվել է, որ նա ս/թ հուլիսի 18-ին, ժամը 15.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, 34-ամյա Եղիսաբեթ Ա.-ի տան բակից գողացել է որդու` 10-ամյա Արսեն Ա.-ին պատկանող հեծանիվը` պատճառելով 30.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
