Մեքենան շրջվել է, 6 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 22, 2011 11:13

Հուլիսի 21-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.30-ի սահմաններում 43-ամյա Հրաչ Ս.-ի վարած «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Այգաբաց ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ` 38-ամյա  Նաիրա Հ.-ն, 26-ամյա Արմինե Ա.-ն, 27-ամյա Գայանե Խ.-ն, 2-ամյա Վերժինե Ս.-ն և 1-ամյա Պողոս ու Գոհարիկ Ա.-երը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

 

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply