Եգիպտոսի նորացված կառավարությունը երդման արարողություն է կատարել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 21, 2011 18:04
Նոր եգիպտական կառավարության նախարարները հուլիսի 21-ին հանդիսավոր կերպով երդվել են Եգիպտոսի Բարձրագույն ռազմական խորհրդի ֆելդմարշալ Հուսեյն Թանթավիի առջև, ինչից հետո, նախարարների կաբինետում 14 նոր մարդ է ավելացել` ներառյալ փոխ-նախարարը: Փոխվել են ԱԳ և ֆինանսների նախարարը: Իսկ ՆԳ նախարար Մանսուր ալ-Էսավիին պահպանել է իր դիրքը, չնայած հասարակայնության բողոքներին: Նոր կառավարությունը երդման արարողությունը պետք է մեկ օր առաջ կատարեր, սակայն փոխնախարար Ասամ Շարաֆի առողջական խնդրով պայմանավորված` այն հետաձգվել էր: Տեղական մամուլում գրում են, որ անկախ երդմնակալությունից, նոր կառավարությունում չեն բացառվում փոփոխությունները:






Facebook
Tweet This
Email This Post
