Ամրագոտիները չկապելու համար 8 հազար ակտ է կազմվել

Օրվա լուր | | August 31, 2009 15:10

margar-ohanyan ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարորդների նկատմամբ կազմել են 8 հազար ակտ` ամրագոտիները չկապելու համար: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի հավաստամբ` ոստիկանությունն իր առջև նպատակ է դրել հասնելու նրան, որ բոլոր վարորդները և նրանց ուղևորները կապեն ամրագոտիները:

«Բոլորն էլ ստիպված են լինելու կապել ամրագոտիները, յուրաքանչյուր ակտի համար 5000 դրամ վճարելը հեշտ չէ»,- ասաց նա:

Օհանյանը տեղեկացրեց նաև, որ մինչ հոկտեմբերի 1-ը ժամանակ է տրվել երթուղային տաքսիներին և այլ ուղևորատար տրանսպորտային միջոցներին, որ վերջիններս համալրվեն ամրագոտիներով:

Նա տեղեկացրեց նաև, որ մինչ 2010 թ.  Երևանի փողոցներում տեղադրվելու են ավտոմեքենաների արագությունը ստուգող սարքեր, իսկ  հասարակական վայրերում` փողոցներում, այգիներում, տեսախցիկներ կտեղադրվեն առաջիկայում:

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետը տեղեկացրեց նաև, որ մինչ տարեվերջ Երեւանի 50 խաչմերուկներում կտեղադրվեն ամբողջովին նոր և ժամանակակից լուսացույցներ:

Դիտվել է 1882 անգամ:
Print Friendly

Leave a Reply