Միշել Օբաման անօթևանների համար տուն կկառուցի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 21, 2011 16:19

ԱՄՆ առաջին լեդին որոշել է աղքատների ու անօթևանների համար տուն կառուցել:

Հասարակայնության ուշադրությունն այդ խնդրին բևեռելու համար նա նույնիսկ կմասնակցի ABC ընկերության շոուին, որի հիմնական նպատակը անօթևանների  խնդիրների համար միջոցներ հավաքագրելն է:

Նախագահի տիկնոջ ծրագրում կարևորվում է  պատերազմի մասնակիցների խնդիրների լուծումը, որոնց պետությունն  անարդարացիորեն մոռացել է: Հետաքրքիր է, որ նրանց մեծամասնությունը կանայք են, որոնք կորցրել են ամուսիններին:

Սկզբում տիկինը կզբաղվի երկհարկանի շենքի կառուցման հոգսերով, ուր կտեղավորվեն տասնյակ անօթևաններ: Առաջին տիկնոջ խոշորամասշատբ ձեռնարկը կողմնորոշված է նաև երիտասարդներին ընդգրկելու այդ շինարարության մեջ, ինչը, ըստ նրա, կօգնի հասկանալու,  թե որքան կարևոր է ժամանակակից հասարակության խնդիրների մասին մտածելը:

 

 

Դիտվել է 1367 անգամ:
Print Friendly

Leave a Reply