Հաստատվել է պետական հավատարմագրման նոր կարգը և չափանիշները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 21, 2011 15:52

ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30 N 978-Ն և N  959-Ն որոշումներով համապատասխանաբար հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական  ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը և Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները:Ուժը կորցրած է ճանաչվել  Հայաստանի Հանրապետության կառավարության  2000  թվականի  հուլիսի  7-ի N  372  որոշումը:Համաձայն հաստատված կարգի` Հայաստանի Հանրապետությունում միջին և բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների` անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից, պետական հավատարմագրումը կազմակերպում և իրականացնում է “Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն” հիմնադրամը:

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply