Սերժ Սարգսյան. «Իմ ներկայությունը ֆուտբոլային հանդիպմանը կապ չունի պաշտոնական Անկարայի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 31, 2009 13:55

Սերժ Սարգսյանը կարևոր չի համարում իր այցը Թուրքիա, քանի որ չի ցանկանում իր ներկայությունը ֆուտբոլային հանդիպմանը խառնել Անկարայի հետ հարաբերություններրին. այս մասին նա ասել է «BBC»-ի թղթակից Գաբրիել Գեյթհաուսին տված հարցազրույցում:

Սարգսյանի խոսքերով`ինքը երկու անգամ հայտարարել է, որ կգնա Թուրքիա` մասնակցելու ֆուտբոլային հանդիպմանը, եթե սահմանն արդեն բացված լինի:

«Մենք ունենք պայմանավորվածություններ: Եվ ես կարծում եմ,  որ ճիշտ կլինի` կողմերը կատարեն դրանք: Ցավոք, մինչ այժմ չեմ տեսել ես այդ պայմանավորվածություններ կատարելու ցանկությունը»,-հայտարարել է Սարգսյանը:

Այն հարցին, թե արդյոք պատրաստ է Հայաստանի նախագահը զիջումների գնալ 1915թ. Ցեղասպանության հարցում, նախագահը նշել է, որ կարևոր է պատմական արդարության վերականգնումը:

«Կարևոր է, որ մեր ժողովուրդները կարողանան նորմալ հարաբերություններ հաստատել, և վերջապես կարևոր է, որ ապագայում նման բան չկրկնվի: Բայց մեզ համար ցեղասպանության ընդունումը հարաբերությունների հաստատման պայման չէ»,- ասել է Սարգսյանը:

«Regnum.ru»-ն գրում է, որ Սարգսյանը ընդգծել է, թե դա զիջում չԷ: «Մենք ասում ենք` ԱՅՈ, ցեղասպանություն եղել է` անկախ նրանից` ընդունում է այդ փաստը Թուրքիան, թե ոչ: Փաստ, որն ընդունվել է աշխարհում ցեղասպանագետների կողմից, ինչպես նաև շատ երկրների կողմից: Սակայն ներկայիս պայմաններում ցեղասպանության ընդունումը մեզ համար հարաբերությունների հաստատման նախապայման չէ»,-ասել է նախագահն ու ավելացրել. «Մենք պետք է նայենք ապագային` չմոռանալով անցյալը»:

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply