Քենիայում կենդանաբանական այգուց փախած առյուծը կերել է մի կնոջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 21, 2011 15:45
Կենդանին ամբողջությամբ խժռել է կնոջը` թողնելով միայն հագուստի պատառիկներ:
Քաղցած գիշատիչը հարձակվել է 58-ամյա Մարթա Նդուտի վրա սեփական տան մեջ:
Քենիայի ոստիկանությունը մի քանի օր փնտրում էր կորած կնոջը ողջ Նյախուրուխուրու շրջանում: Հետո նրանք գտան գանգի ու մի քանի այլ ոսկրեր, իսկ շուրջ բոլորը զոհի հագուստի ու կոշիկների պատառիկներ էին:
Ոստիկանության սպայի խոսքով, հատուկ ծառայությունները փնտրում են փախստական կենդանուն, իսկ տեղի բնակչությունը սարսափից վախենում է դուրս գալ տներից: Նախնական վարկածի համաձայն, կենդանին մասնավոր փախել է կենդանաբանական այգուց` ցանկապատի մեջ առաջացած անցքից, որը նախօրեին փղերն էին բացել:






Facebook
Tweet This
Email This Post
