Հայրը երեխաների գլուխը լվացել է ոչխարների համար նախատեսված շամպունով. մի երեխան մահացել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 21, 2011 15:28
Անասունների համար նախատեսված հատուկ մակաբույծների դեմ պայքարի շամպունով 41-ամյա հայրը լվացել է դուստրերի գլուխներիը, ինչից հետո 11-ամյա աղջիկը մահացել է, իսկ նրա քույրը վերակենդանացման բաժանմունքում է:
Լիպեցկի մարզի Վիդնոյե գյուղի բնակիչներ 11 և 12-ամյա քույրիկներն արձակուրդներին ողջ օրը թրև էին գալիս փողոցում, որտեղ էլ ոջիլ էին «վաստակել»: Հայրը, որ երեխաներին կնոջ մահից հետո մենակ էր դաստիարակում, որոշեց դրա դեմ պայքարել այդ պահին գլուխը եկած միակ տարբերակով: Մարագում գտավ ոչխարի ոջիլի դեմ պայքարի լուծույթը ու որոշեց այդ շամպունով երեխաներին մշակել: Շամպունի բաղադրության մեջ ուժեղ քիմիկատներ կան ու երեխաների մոտ ալերգիա է սկսվում: 11-ամյա աղջիկը գլուխը լվանալուց հետո անմիջապես կորցրել է գիտակցությունն ու մահացել: Եթե գործ հարուցվի «Ոչ միտումնավոր կերպով մահ պատճառելու» հոդվածի համաձայն, տղամարդը 2 տարով կազատազրկվի:






Facebook
Tweet This
Email This Post
