Հետաքրքիր փաստեր մազերի մասին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 26, 2011 7:00

Յուրաքանչյուր մարդու գլխին աճում է 90 հազար մազ: Օրական մազերն աճում են միջինը 0,33 մմ,  տարեկան` 12 սմ ու 7,6 մետր` ողջ կյանքի ընթացքում: Ամեն օր 30-120 մազ է թափվում: Մազերն արագ են աճում 15-30 տարեկանում, և դրանց աճը դանդաղում է 50 տարեկանից հետո: Ի դեպ, մազերն ամռանն ավելի արագ են աճում, քան ձմռանը:

-Մազն ամրությամբ համեմատելի է ալյումինի հետ ու կարող է 100-200 գ ծանրություն պահել:

– Մազերը օժտված են  խոնավություն կլանելու հատկությամբ:

– Մազերը կուտակում են որոշ նյութեր, ինչով պայմանավորված էլ կիրառվում են նույնականացման նպատակով ( փորձաքննության և ախտորոշման նպատակով):

– Մազի կյանքի տևողությունը սեռերի դեպքում տարբեր է. տղամարդու  մազերը 2, իսկ կնոջը` 4-5 տարվա կյանք ունեն:

-Մազերի առատությամբ առանձնանում են կարմրահերները: Շիկահերների մազերի թիվն էլ 150 հազար է, իսկ  սևահերների մազերը հաստությամբ 3 անգամ գերազանցում են մյուսներին: Մազերը ծլում են դեռևս երեխայի սաղմնային շրջանում, մոր արգանդում, մոտավորապես հղիության  4-5-րդ ամսում: Տարիքի հետ մազերը կարճանում են ու նոսրանում: Հասուն մարդն օրական 200 մազ է կորցնում: Դրանք հիմնականում կազմված են սպիտակուցներից: Մազարմատը կյանքի 3 փուլ ունի` անագեն` մազի աճի, կաթագեն` անցումային, տելոգեն` հանգստի փուլ: Կանայք տղամարդկանցից ավելի հազվադեպ են ճաղատանում, որովհետև նրանց մազարմատն ավելի «խորանիստ» է (2 մմ  ավելի խորը, քան տղամարդու մազերը): Մարդու մաշկի 95 տոկոսը մազածածկ է:

 

 

 

 

Դիտվել է 3139 անգամ:
Print Friendly

Leave a Reply