Կանաչ լոբով աղցան

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | July 21, 2011 10:51

Բաղադրությունը

կանաչ լոբի` 500գ

սոխ` 1 գլուխ

մարինացված վարունգ` 3 հատ

եգիպտացորենի հատիկներ

ձու` 2 հատ

կիտրոնահյութ` 3-4 թեյի գդալ

զեյթունի ձեթ` 2 ճաշի գդալ

աղ ու պղպեղ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Լոբին խաշել, հովանալուց հետո կտրատել և աղ ու պղպեղով համեմել: Սոխը, մարինացված վարունգն ու  խաշած ձվերը մանր կտրատել:  Եգիպտացորենի ջուրը քամել: Զեյթունի ձեթը կիտրոնահյութի հետ խառնելով պատրաստել  թանձրահյութ: Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ցանկության դեպքում կարող եք նաև կտրատած ապխտած միս ավելացնել ու համեմել պատրաստած թանձրահյութով: Սյս աղցանը լիովին բավարար է ամառային ընթրիքի համար:

 

Դիտվել է 3981 անգամ:
Print Friendly

Leave a Reply