Մահվան ելքով վրաերթ Այնթապում. վարորդը փախել է դեպքի վայրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2011 13:35

Հուլիսի 20-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղում վրաերթ է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Այնթապ-Մասիս ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, նրան պատճառել մահ և դեպքի վայրից դիմել փախուստի:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու, ինչպես նաև դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

 

 

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply