Վարուժան Հակոբյանը շախմատի Կանադայի մրցաշարում չի գտնում իր խաղը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 31, 2009 14:53

Վարուժան ՀակոբյանԿանադայում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարում անվստահ է հանդես գալիս Վարուժան Հակոբյանը: ԱՄՆ-ի հավաքականի կազմում Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում երկու անգամ բրոնզե մեդալակիր դարձած հայ մարզիկը մոնրեալյան միջազգային մրցաշարի 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց իրենից ցածր գործակից ունեցող կանադացի Մարկ Բլյուվշտեյնի հետ: Հակոբյանի անհատական գործակիցն է` 2626, իսկ Բյուվշտեյնի` 2558: Վարուժանը 3 պարտիա ավարտել է խաղաղ արդյունքով, 1 պարտություն է կրել և վաստակած 1,5 միավորով 12 մասնակիցների պայքարում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Առաջատարը Ֆրանսիացի Էթյեն Բաքրոն է`3 միավոր:

Դիտվել է 1214 անգամ:
Print Friendly

Leave a Reply