Արիզոնան գումար է հավաքում Մեքսիկայի հետ սահմանն ամրացնելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 21, 2011 12:40
Արիզոնայի նահանգի իշխանություններն աննախադեպ նախագիծ են իրականացնելու, որի շրջանակներում քաղաքացիներին առաջարկվում է փող նվիրաբերել Մեքսիկայի հետ սահմանագիծն ամրացնելու համար:
Նվիրատվությունները թանկարժեք նախագծի իրականացման համար կատարվում են կայքի միջոցով, որի համար բավարար է կանխիկ բանկային քարտ, փոստային հասցե ու տպիչ ունենալը:
Կայքում ասվում է նաև, որ նվիրատուների համար հարկային զիջումներ են լինելու: Օրինագիծը, որով նախատեսվում է պատ կառուցել Արիզոնան անլեգալներից պաշտպանելու նպատակով, հավանության է արժանացել նահանգի օրենսդիր ժողովում:
Հուլիսի 20-ից օրեքն ուժի մեջ է ու հենց այդ օրվանից էլ մեկնարկել է դրամահավաքը: Արիզոնայի ու Մեքսիկայի միջև սահմանագիծը 600 կմ է: Սակայն արգերլապատնեշը ողջ երկայնքով չի ձգվում: Այդ մնացյալ անպաշտպան հատվածով էլ հետիոտն անլեգալները մուտք են գործում նահանգ:






Facebook
Tweet This
Email This Post
