Բացահայտվել է նիհարելու պարզագույն միջոց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 21, 2011 12:02

Կարճ ժամանակահատվածում  կյանքը թունավորող անցանկալի կիլոգրամներց ազատվելու նպատակով հարկավոր է մի փոքրիկ գաղտնիք իմանալ:

Լիսաբոնի համալսարանի մասնագետները հաստատում են, որ սննդակարգերն ու սպորտդահլիճներն օգնում են միայն այն կանանց, ովքեր դրական են վերաբերվում իրենց կառուցվածքին ու իրենց, անկախ իրենց քաշից: Իսկ այն  կանանց, որոնք ինքնաձաղկմամբ ու ինքնաքննադատությամբ են զբաղվում, անընդհատ  դժգոհ են  իրենցից, դժվար է նիհարելու խնդիրը լուծել, նույնիսկ խիստ սննդակարգերի ու ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում:

Մասնագետներն ասում են, որ լավատեսությունն  օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, իսկ  նեգատիվի հետ կապված սթրեսները միայն ու միայն խորացնում են մարսողության հետ կապված խնդիրները:

 

Դիտվել է 1664 անգամ:
Print Friendly

Leave a Reply