«ԿԱՄԱԶ»-ը ընկել է Արփա գետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2011 12:00

Հուլիսի 20-ին` ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Երևան-Մեղրի ավտոմայրուղու 110-րդ կմ-ում, Նորավանքի կամրջի մոտակայք` տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար եւ վարորդին ավտոմեքենայից դուրս բերման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Տեղում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «ԿԱՄԱԶ» մակնիշի 720ԼՕ43 պետհամարանիշով ավ­տոմեքենան, վնասելով պատնեշը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից` ընկնելով Արփա գետը:

Մինչ փորկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով, տարբեր աստիճանի մարմնական վնաս­վածք­ներով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ Երևանի բնակիչ, 1965թ. ծնված Անդրանիկ Ալեքսանյանը: Փրկարարների կողմից Ա.Ալեքսանյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Այ­նու­հետև` տուժածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Եղեգնաձորի քաղաքային հիվանդանոց:

Ըստ հերթապահ բժշկի գնահատման` տուժածի առողջական վիճակը բավարար է:

 

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply