Երկրաշարժ Ղրղզստանում. 15 մարդ վիրավորվել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 21, 2011 11:40
Ղրղզստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել 15 մարդ: Սեյսմաբանների տվյալներով, ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 23:35-ին: Ցնցումների ուժգնությունը, որոնց էպիկենտրոնը գտնվում է Սովետական կոչվող գյուղի մոտ, հասել է 7-8 բալի` (ըստ 12-բալանոց սանդղակի): Մասնագետների տվյալներով, երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորության վրա: Մի քանի շինություններ են վնասվել, ու մոտակա Կադամջանյան շրջանը մի քանի ժամով հոսանքազրկվել է:






Facebook
Tweet This
Email This Post
