Էվերեստի բարձրությունը կչափվի մետրերով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 21, 2011 11:28

Նեպալի իշխանությունները սկսել են ինքուրույն չափել մոլորակի ամենաբարձր գագաթի` Էվերեստի  (Ջոմոլունգմա) բարձրությունը  ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով`   բարձրության  վերաբերյալ գոյություն ունեցող «կասկածները ցրելու» նպատակով:

Նեպալի կառավարությունն առաջին անգամ է ինքնուրույն չափելու գագաթի բարձրությունը: Էվերեստի տարբեր կետերում կսարքավորվեն չափիչ կայաններ, որոնց միջոցով, կոորդինատների որոշման գլոբալ համակարգի (GPS) օգնությամբ անհրաժեշտ չափումներ կանցկացվեն: Այս առաքելությունն իրականացնելու համար 2 տարի կպահանջվի:

1999-ին ամերիկացի մասնագետները նույն համակարգի օգնությամբ որոշեցին Էվերեստի բարձրությունը  (8850 մետր), որն էլ պաշտոնապես ընդունվել է  ԱՄՆ Աշխարհագրական ազգային ընկերության կողմից, ինչը պաշտոնական մակարդակով  անընդունելի է համարում Նեպալը:

 

Դիտվել է 1437 անգամ:
Print Friendly

Leave a Reply