Կյանքի 91-րդ տարում մահացել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ դաշնակահար Կարեն Խաչատրյանը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | July 21, 2011 11:04
Կյանքի 91-րդ տարում մահացել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դաշնակահար Կարեն Խաչատրյանը: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի կոմպոզիտորների միության նախագահ Վլադիսլավ Կազենինը: Հրաժեշտը եւ թաղումը տեղի կունենան այսօր Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը:
«Սա անդառնալի կորուստ Է մեր արվեստի համար,- ասել Է Կազենինը:- Կարեն Սուրենովիչը նաեւ հիանալի կոմպոզիտոր Էր եւ նշանավոր հասարակական գործիչ: Ժամանակին նա գլխավորել Է մեր կազմակերպության երիտասարդական սեկցիան, եղել Խորհրդային երաժշտության պրոպագանդման բյուրոյի գեղարվեստական ղեկավարը: Նա նաեւ մեր միության քարտուղարն Էր եւ վերջին համագումարում, որը տեղի ունեցավ անցյալ տարվա դեկտեմբերին, կրկին միաձայն ընտրվեց այդ պաշտոնում»:
Խաչատրյանը 1949 թվականին ավարտել Է Մոսկվայի կոնսերվատորիան: Նրա ամենահայտնի ստեղծագործությունը «Չիպոլինո» երեք գործողությամբ բալետն Է: Նա գրել Է Աֆրիկայի երկու հանրապետությունների՝ Զանզիբարի եւ Սոմալիի պետական օրհներգերը: Բացի այդ, կոմպոզիտորը մեղեդիներ Է գրել խաղարկային եւ անիմացիոն ֆիլմերի համար:
Կարեն Խաչատրյանն արժանացել Է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» 4-րդ աստիճանի շքանշանի, Պատվո եւ Բարեկամության շքանշանների, եղել Է ԽՍՀՄ-ի Պետական մրցանակի դափնեկիր:






Facebook
Tweet This
Email This Post
