ԱՄՆ Սենատը Թուրքիային կոչ է արել հայերին վերադարձնել իրենց եկեղեցիները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 21, 2011 10:55

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ընդունել է օրինագիծ, որով պահանջում է իրենց օրիանական տերերին վերադարձնել բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները, այդ թվում նաեւ հայկական, եւ դադարեցնել քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ ճնշումները։

 

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Ամերիկայի հայկական վեհաժողովում, օրինագիծն ընդունվել է 43 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

«Սա արդարության քվե էր անարդարության դեմ», – քվեարկությունից հետո հայտարարելմ է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ, Արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը, ով հույս է հայտնել, որ սա ընդամենը առաջին քայլն է Թուրքիայում Հայ քրիստոնեական ժառանգության պահպանության ճանապարհին:

Կոնգրեսականներ Հովարդ  Բերմանը եւ Դեվիդ  Չիչիլինեն առաջարկել էին ԱՄՆ  Պետդեպարտամենտին հատկացվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում այնպիսի փոփոխություն ներառել,  որը պարտադրի Թուրքիային հարգել քրիստոնյաների՝ կրոնական ազատության իրավունքը, ինչպես նաեւ հայերին, ասորիներին, հույներին եւ այլ քրիստոնյա համայնքներին վերադարձնել բռնագրավված եկեղեցիները։

 

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply