2011-ի առաջին կիսամյակում ԼՂՀ-ում գրանցվել է 178 հանցագործություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 21, 2011 10:34
2011թ. առաջին կիսամյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /ԼՂՀ/ գրանցվել է հանցագործության 178 դեպք` 16,8 %-ով պակաս, քան 2010-ի նույն ժամանակահատվածում:Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ԼՂՀ դատախազության կոլեգիայի նիստում նշվել է, որ 2010թ. առաջին կիսամյակի համեմատ ծայրահեղ ծանր հանցագործությունների թիվը կրճատվել է 6-ից մինչեւ 3, ծանր հանցագործություններինը` 83-ից մինչեւ 76, միջին ծանրության` 44-ից մինչեւ 36, անձի դեմ հանցագործությունները` 26-ից մինչեւ 19, սեփականության դեմ` 110-ից մինչեւ 104:
Սպանությունների թիվը նվազել է 4-ից մինչեւ 3-ը, ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների մահափորձի դեպքեր չեն գրանցվել:






Facebook
Tweet This
Email This Post
