Ստեղծվել է հանրապետական ընդունող հանձնաժողովը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 21, 2011 10:22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ստեղծվել է պետական եվ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-12 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) հանրապետական ընդունող հանձնաժողովը, որը սահմանված ժամկետում ապահովելու է անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքների ամփոփումը: Հանձնաժողովը ձևավորվել է հետևյալ կազմով.

Ա.Աշոտյան        – ՀՀ կրթության և գիտության նախարար, նախագահ,

Ա.Ավետիսյան    – ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ,

Մ.Մկրտչյան      – ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ,

Ա.Սարգսյան      – ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,

Հ.Կարումյան    – ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության   ներկայացուցիչ,

Գ.Խաչատրյան    – ՀՀ կառավարության աշխատակազմի “Գնահատման և թեստավորման կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն,

Կ.Նասիբյան    – ՀՀ կառավարության աշխատակազմի “Գնահատման և թեստավորման կենտրոն” ՊՈԱԿ-ի բաժնի պետ,

Ռ.Սուքիասյան    – ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն  և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ, պատասխանատու քարտուղար,

Ա.Բաղդասարյան    – ՀՀ  կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և                               տեղեկատվության վարչության պետ,

Ա.Սիմոնյան    – Երևանի պետական համալսարանի ռեկտոր,

Ո.Մարուխյան    – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար,

Հ.Թոքմաջյան    – Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր,

Կ. Աթոյան    – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր,

Ռ.Միրզախանյան    – Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր,

Ս.Զոլյան       -Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր,

Շ.Շահինյան    – Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար,

Ա.Մազմանյան    – Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր,

Ա.Իսաբեկյան    – Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր,

Դ.Դումանյան    – Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր,

Վ.Առաքելյան    – Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր,

Ա.Թարվերդյան    – Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր,

Վ.Գրիգորյան    – Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար,

Գ.Խաչատրյան    – Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր,

Ռ.Հակոբյան    – Գավառի պետական համալսարանի ռեկտոր,

Յու.Սաֆարյան    – Գորիսի պետական համալսարանի ռեկտոր,

Բ.Մակիչյան    – “Պետության կողմից հավատարմագրված հայկական համալսարանների      ռեկտորների խորհուրդ” ՀԿ-ի նախագահ, Հյուսիսային համալսարանի ռեկտոր,

Ս. Օհանյան    –  Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր:

 

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply