Անժելինա Ջոլին իր երեխաներին կերակրում է ծղրիդներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2011 19:52

Անժելինա Ջոլին հայտնի է ոչ միայն իր խոշոր  դերերով, այլև իր բարեգործական գործունեությամբ: Դերասանուհին  երեք որդեգրած երեխա ունի  Վիետնամից, Կամբոջայից և Եթովպիայից: Ջոլին հետևում է, որ երեխաները  չկորցնեն  իրենց ավանդական մշակութային սովորույթները: Այդ պատճառով , երբ որդեգրված երեխաները  Հարավարևելյան Ասիայում ճաշի ժամանակ  ուզեցին ուտել ծղրիդներ, դերասանուհին չկարողացավ մերժել:

Չորեքշաբթի  ինտերնետում  հայտնվեց Անժելինա Ջոլիի մասնակցությամբ  գովազդային հոլովակ`նկարահանված դերասանուհուն պատկանող կամբոջական  բունգալոներից մեկում :

Նկարահանումների ընդմիջման ժամանակ Ջոլին US Magazine-ի լրագրողներին պատմում էր , որ երբ իր որդեգրած երեխաներ Մադոկսը և Պակսը  իր հետ գալիս են Կամբոջա , ապա սնվում են միայն բնական կերակուրով , հատկապես ծղրիդներով: Դա նրանց սիրելի կերակուրն է:

Դերասանուհին ասել է, որ Հարավարևելյան Ասիայում  միջատները երեխաների համար նույնն են, ինչ  որ չիպսերը ԱՄՆ-ում կամ  եվրոպական երկրներում:

«Ամեն անգամ , երբ մենք տղաների հետ գալիս ենք Կամբոջա, նրանք խնդրում են գնել ծղրիդներ, այստեղ դրանք վաճառվում են յուրաքանչյուր շուկայում: Ես չեմ ուզում , որ իմ երեխաները կորցնեն իրենց արմատները , այդ պատճառով թույլ եմ տալիս նրանց սնվել միջատներով: Մի քանի տուփ ծղրիդ մենք ստիպված ենք եղել վերցնել մեզ հետ ԱՄՆ: Իհարկե,  այնտեղ ես դրանք  հանում եմ երեխաների ճաշացանկից, որպեսզի նրանք սովորեն նաև մեր խոհանոցին»,-պատմում էր Անժելինա Ջոլին, ավելացնելով, որ ինքն էլ է  մի քանի անգամ  փորձել է ծղրիդ ուտել :

Լրագրողների հարցին, թե ինչպիսի համ ունեն միջատները, դերասանուհին պատասխանել է , որ դրանք շատ նման են կարտոֆիլի չիպսերին:

«Ազնվորեն, նրանք համով են , բայց ոչ միայն նրանք: Կամբոջայում  ես փորձել եմ  ինչ-որ բզեզներ, երեխաները դրանց անվանում էին տարականներ, բայց ես կարծում եմ,որ դրանք բզեզներ էին: Մենք փորձել ենք նաև  փայտիկի վրա շարած  մորմեր   և  սարդերից պատրաստված  սուպ:  Այդ կերակուրները մեզ համար անսովոր են , բայց  Կամբոջայում  միջատ ուտելը սովորական բան է: Ես կարծում եմ , որ կյանքում պիտի ամեն ինչ փորձել»,- հայտարարել է դերասանուհին:

 

 

Դիտվել է 1880 անգամ:
Print Friendly

Leave a Reply